Oculus-ը տեխնոլոգիա է նախապատրաստում, որը հնարավորություն կտա վիրտուալ իրականության ակնոցի ունեցող մեկից ավելի մարդու ներսուզվել միասնական վիրտուալ իրականության մեջ եւ դրանում գործակցել իրար հետ։ Դրա մասին հաղորդում է Road to VR-ը։
Տեխնոլոգիան կիրացվի Oculus Cinema գործառույթի շրջանակում, որն իրենից ներկայացնում է վիրտուալ կինոդահլիճ։ Միասնական իրականության մեջ միավորված օգտատերերը կգտնվեն նույն դահլիճում եւ իրար հետ ֆիլմ կդիտեն, փոխանցում է Gazeta-ն։
Այս պահին Oculus Cinema-ի նախնական տարբերակն արդեն մատչելի է վիրտուալ Samsung Gear VR ակնոց ունեցողների համար։ Համատեղ դիտման գործառույթի թողարկման ճշգրիտ ժամկետի մասին առայժմ չի հաղորդվել, բայց խոսքն առաջիկա մի քանի ամսվա մասին է։





























