Microsoft ընկերությունը  Apple Watch  խելացի ժամացույցների համար գործարկել է Outlook փոստային ծառայությունն ու Translator թարգմանիչը։ Այս մասին ասված է Microsoft Office-ի պաշտոնական բլոգում։

Outlook-ը թույլ է տալիս սարքի էկրանին ստանալ փոստային հաղորդագրությունների լիարժեք տեքստը եւ նամակներին պատասխանել ձայնային ներածման միջոցով։ Microsoft Translate-ը օգտատերերին հնարավորություն է տալիս ձայնային ներածման միջոցով ակնթարթային թարգմանություն ապահովել։ Այն հասանելի կդառնա Android Wear պլատֆորմի համար։

Բացի այդ, Microsoft-ը թարմացրել է OneNote եւ OneDrive հավելվածները, գրում է Gazeta-ն։