Օգոստոսի 17-ի առավոտյան ժամը 11-ին Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 40-րդ կմ-ում մեքենա է շրջվել:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ փրկարար ծառայությունից, դեռեւս չպարզված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 774 ՍԼ 27 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել:

Պատահարի հետեւանքով մեքենայի վարորդը` Կարբի գյուղի բնակիչ, 44-ամյա Այվան Շահբազյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց, որտեղ եւ մահացել է: