Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում օգոստոսի 17-ի գիշերը եւ ողջ օրվա ընթացքում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:
եռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների պաշտպանական ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:




























