Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ձեռքբերման արդյունքում Իրահնի նախագահ Հասան Ռոուհանիի վարկանիշը կարող է աճել, սակայն իսլամական պահպանողականները փորձում են արգելափակել երկրի ներսում ցանկացած սոցիալ-տնտեսական բարեփոխում: Եվ նրանք կարող են անել այդ: Այս մասին գրված է BBC-ի կայքում հրապարակված հոդվածում: Դրանում նաեւ նշվում է.
«Հաջորդ կարեւոր իրադարձությունները 2016 թվականի փետրվարին կայանալիք ընտրություններն են. ե՛ւ խորհրդարանի, ե՛ւ Ավագանու անդամի, որը նշանակում է Գերագույն առաջնորդին: Այաթոլլա Խամենեին արդեն ցույց է տվել, որ նախընտրում է պահպանել պահպանողականների չափավոր իշխանությունը խորհրդարանում, այլ ոչ թե ամեն ինչ տալ բարեփոխականներին եւ թուլացնել իրեն:
Համաձայնագրի ստորագրումից հետո ֆրանսիական, գերմանական, իտալական, ավստրիական տասնյակ ընկերություններ Թեհրան ստապեցին՝ նոր շուկայում առաջինը դառնալու համար: Իրանի կառավարությունը վերանայեց 2015 թվականի տնտեսական աճի լանխատեսումը՝ 2-ից հասցնելով 3-4%-ի: Փորձագետների գնահատմամբ, պատժամիջոցների վերացումն Իրանին 120 մլրդ դոլարի արժութային պահուստ կտա եւ հազարավոր աշխատատեղեր կստեղծի»:




























