Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ոչ պաշտոնական գագաթաժողովի՝ Հայաստանում անցկացնելը զուտ խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ նման ոչ պաշտոնական միջոցառումներ իրականացվում են կառույցի անդամ բոլոր երկրներում։
Օգոստոսի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
Նրա խոսքով, առավել էականն այն է, որ ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակներում կորոշվի արագ արձագանքման ստորաբաժանումների հարցը, ինչպես նաեւ Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր հնարավորություն կստանա առավել խորացնել հարաբերությունները ՀԱՊԿ անդամ երկրների հետ։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը Երեւանում կմեկնարկի օգոստոսի 20-ին։ Այդ նպատակով Հայաստան կժամանեն Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի Ղրղըզստանի եւ Բելառուսի նախագահները։




























