Միջազգային տիեզերական կայանի տիեզերագնացները համտեսել են ցածր գրավիտացիայի պայմաններում աճեցրած հռոմեական հազարը, հայտնում է NASA-ն իր Թվիթերում։
«Սա փոքր պատառ է մարդու համար, սակայն հսկայական տերեւ՝ մարդկության համար»,- հայտարարության մեջ նմանակել են Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդու՝ Նիլ Արմսթրոնգի հայտնի արտահայտությունը, գրում է Gazeta-ն։
Հաղորդվում է, որ ցածր գրավիտաիայի պայմաններում աճեցրած թարմ ուտելիքը առաջին անգամ է հայտնվում կայանում NASA-ի տիեզերագնացների ճաշացուցակում։





























