Apple ընկերությունը պատրաստվում է սեպտեմբերի առաջին տասնօրյակում կայանալիք նոր արտադրանքի շնորհանդեսին: Այս մասին հաղորդում է BuzzFeed-ը՝ վկայակոչելով ընկերության ծրագրերին ծանոթ աղբյուրները:
Պարբերականը համարում է, որ, հավանական է, շնորհանդեսը տեղի ունենա սեպտեմբերի 9-ին, ինչպես նախորդ տարի:
Բոլոր օգտատերերի ուշադրությունը սեւեռված է iPhone-ի նոր մոդելի վրա: Պարբերականի աղբյուրները պնդում են, որ նոր մոդելի մշակողները որպես հաղթաթուղթ պահում են iPad Pro-ն, հաղորդում է Gazeta-ն:
Բացի այդ, շնորհանդեսին կարող է ներկայացվել Apple TV-ի նորացված արտադրանքը՝ ավելի լավ օպերացիոն համակարգով եւ ձայնային կառավարման հնարավորությամբ:





























