Opera Software նորվեգական ընկերությունը, որը մշակում է համանուն բրաուզերը, կարող է վաճառվել։ Այդ մասին հաղորդում է  Reuters-ը։

Տնօրենների խորհրդի նման որոշման պատճառը կարող է լինել երկրորդ եռամսյակի տվյալներով ընկերության ֆինանսական ցուցանիշները, որոնք սպասվածից ավելի ցածր են եղել, փոխանցում է Gazeta-ն։

Opera Software-ի վաճառքից բացի, քննարկվում են նաեւ համագործակցության այլ հնարավոր ձեւեր, որոնք կօգնեն շտկել ընկերության ֆինանսական վիճակը։ Ինչպես հայտարարել է Opera Software-ի տնօրենների խորհրդի անդամներից մեկը, մի շարք ընկերություններ արդեն հետաքրքրություն են դրսեւորել նման համագործակցության ձեւերից մեկի հանդեպ։