Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 18-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը եւ Կազմակերպության`  օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին վերաբերող հարցեր:

Զրուցակիցները կարեւորել են ՀԱՊԿ կառույցների ձեւավորման գործընթացի  աշխույժ դինամիկան պահպանելու եւ այդ կառույցներին վերաբերող  իրավապայմանագրային դաշտն ամբողջացնելու անհրաժեշտությունը: