Apple-ի iPad mini 4 պլանշետը կդառնա ամենաբարակ սարքը․ այն ընդամենը 6,1 միլիմետր հաստություն կունենա։ Այդ մասին հաղորդել է թվիթերի @OnLeaks օգտատերը, որը հայտնի է նրանով, որ տարբեր ընկերությունների վերաբերյալ ներքին տեղեկությունների է տիրապետում։
Նրա տվյալների համաձայն, վերոհիշյալ պլանշետը կստանա նույն «խորիզը», ինչ iPad Air 2-ը: 8 մեգապիքսելանոց տեսախցիկ iSight, A8 պրոցեսոր եւ 2 ГБ օպերացիոն հիշողություն։ Էկրանի անկյունագծի երկարությունը նույնը կմնա՝ 7,9 մատնաչափ, փոխանցում է Gazeta-ն։
Բացի դրանից, OnLeaks-ը հրապարակել է ապագա պլանշետի 3D մոդելը, որը վկայում է, որ iPad mini 4-ը արտաքինից նման կլինի կոմպակտ պլանշետների նախորդ մոդելներին։ Սարքի հաստության փոփոխությունը կդառնա iPad mini-ի արտաքին տեսքի ամենալուրջ փոփոխությունը։





























