Վրաստանում Ռուսաստանի օգտին լրտեսության համար 20 տարվա ազատազրկման դատապարտված քաղաքագետ Վախթանգ Մայիսայան հացադուլ է հայտարարել: Հաղորդում է «Գրուզիա online»-ը:

Հավելենք, որ Մայիսայայի հետ հացադուլ է հայտարարել նաեւ ընդդիմադիր գործիչ  Մելոր Վաչնաձեն, ով մեքենայություններ կատարելու համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, բայց իրեն համարում է քաղբանտարկյալ:

Մայիսայան եւ Վաչնաձեն, մասնավորապես, պահանջում են ազատ արձակել քաղաքական եւ կրոնական նկատառումներով դատապարտվածներին: