Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնավոր այցով ժամանել է Երեւան` ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովից երկու օր շուտ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, օգոստոսի 20-22-ին Հայաստանում կայանալու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների գագաթնաժողովը:
Օգոստոսի 19-ին Հայաստան է ժամանելու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան արդեն գտնվում է Հայաստանի մայրաքաղաքում:
Հայտնի է, որ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Երեւան կայցելի Սոչիից, որտեղ այսօր՝ օգոստոսի 18-ին կայանալու է նրա հանդիպումը Ռուսաստանի, Աֆղանստանի եւ Պակիստանի նախագահների հետ:
Կազմակերպության անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: Հայաստան չի ժամանի միայն Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը:




























