Իրանի Արտահանման եւ զարգացման բանկը (EDBI) հայկական Hayoun ընկերության հետ պայմանագիր է ստորագրել 400 կվտ հզորությամբ երկու սխեմայից բաղկացած էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության շուրջ:
83 մլն դեվրո արժողությամբ նախագիծը ֆինանսավորել է EDBI-ն: Պայմանագիրը ստորագրվել է կիրակի օրը բանկի կառավարիչ Ալի Սալեհ Աբադիի եւ Hayoun ընկերության ղեկավար Անանյանի միջեւ, փոխանցում է IRNA գործակալությունը: Պայմանագրի համաձայն՝ բանկը կվճարի 107.9 մլն եվրո արժողությամբ նախագծի ընդհանուր գումարի 83 մլն-ը:
Իրանի եւ Հայաստանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման նախագիծը պատրաստ կլինի 18 ամսվա ընթացքում:
Սալեհ Աբադին հայտնել է, որ նախագծի գործողությունների փուլը կսկսի իրանական Sunir ընկերությունը:
Անանյանը մատնանշել է, որ 3 տարի առաջ սառեցված պայմանագիրը ստորագրվել է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից: Նա հավելել է, որ ներկայումս էլեկտրահաղորդման գծի հզորությունը կազմում է 300 մեգավատ, եւ այն չի կարող օգտագործվել էլեկտրաէներգիայի հետագա մատակարարաման համար:
Անանյանը հայտարարել է նաեւ, որ երբ պատրաստ լինի 3-րդ գիծը, երկու սխեմաներով էլեկտրականության մատակարարումը կկազմի 700 կիլովոլտ, իսկ երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման ընդհանուր ծավալը՝ մինչեւ 1000 մեգավատ:
Նա նշել է, որ երրորդ գծի կառուցմանը Իրանի էլեկտրաէներգիայի ազգային գծից կմիանան Թուրքիան, Վրաստանն ու Ռուսաստանը:





























