Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը լռություն է պահպանում Հայաստանում Ալեքսանդր Լուկաշենկոյի երկկողմ հանդիպումների վերաբերյալ:
Նշենք, որ Բելառուսի ղեկավարը երկու օր շուտ է ժամանել` ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար: Գագաթաժողովը կայանալու է Հայաստանում օգոստոսի 20-22-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 19-ին Հայաստան է ժամանելու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան արդեն գտնվում է Հայաստանի մայրաքաղաքում:
Հայտնի է, որ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Երեւան կայցելի Սոչիից, որտեղ այսօր՝ օգոստոսի 18-ին կայանալու է նրա հանդիպումը Ռուսաստանի, Աֆղանստանի եւ Պակիստանի նախագահների հետ:
Կազմակերպության անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: Հայաստան չի ժամանի միայն Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը:




























