Իրանը միակողմանիորեն փակել է Բազարգան-Գյուրբուլաք սահմանակետը դեպի Թուրքիա գնացող բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Իրանի ճանապարհների եւ քաղաքային նախագծման փոխնախարար Դավուդ Քեշավերզիյանը հայտարարել է, թե Իրանի եւ Թուրքիայի միջեւ ամենամեծ ցամաքային սահմանակետ Բազարգան-Գյուրբուլաքը (Մակու-Բայազետ) Իրանի կողմից փակվել է դեպի Թուրքիա մկենող քաղաքացիների եւ տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Նա շեշտել է, թե դա կապված է օրեր առաջ Թուրքիայի տարածքում իրանական մի բեռնատարի դեմ տեղի ունեցած զինված հարձակման հետ։

Իրանցի փոխնախարարը շեշտել է, թե թուրքական բեռնատարները կարող են հանգիստ մտնել հիշյալ սահմանակետով մտնել Իրան։