Շվեյցարիայի իշխանություններն այսօր՝ օգոստոսի 13-ին, հանում են Իրանի նկատմամբ պատժամիջոցները, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով այդ երկրի կառավարության տեղեկատվությունը:
«Դաշնային խորհուրդը (կառավարություն-խմբ) հույս ունի, որ այսօրվա քայլերը կգնահատվեն որպես աջակցություն միջուկային համաձայնագրի իրականացմանը եւ շահագրգռվածություն Իրանի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցում»,-ասված է հայտարարությունում, հաղորդում է Gazeta-ն:





























