PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը հայտարարել է, թե իրենց կողմից հայտարարված միակողմանի զինադադարի որոշումը` Աբդուլահ Օջալանի եւ թուրքական իշխանությունների միջեւ, կայացած բանակցության արդյունք է։
Fırat գործակալության փոխանցմամբ՝ Մուրադ Քարայըլանը նշել է, թե օգոստոսի 13-ին իրենց հայտարարած միակողմանի զինադադարը արդյունք է Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանի եւ թուրք պաշտոնյաների միջեւ տեղի ունեցած բանակցությունների։
«Որեւէ պատճառ չունենք թաքցնելու, որ թուրքական իշխանությունները, մեր առաջնորդի հետ սկսած բանակցությունների ընթացքում զինադադար են պահանջել։ Մեր առաջնորդը հայտարարել է, որ այսուհետ չի խառնվելու քրդական հարցի կարգավորմանը, սակայն անմիջապես թուրքական իշխանություններից եկող հորդորը ստիպել է նրան կրկին ակտիվանալ»-նշել է Մուրադ Քարայըլանը։




























