Չինաստանի Տյանցզին քաղաքի նավահանգստում պայթյունների շարքի պատճառով անջատել են աշխարհում ամենաարագներից մեկը համարվող Tianhe-1A սուպերհամակարգիչը, հաղորդում է «Սինհուան»:
Սուպերհամակարգիչը գտնվում է Տյանցզինի Ազգային սուպերհամակարգչային կենտրոնում, պայթյունների վայրից ոչ հեռու: Անջատումը կատարվել է ձեռքով՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Նշվում է, որ պայթյունների ալիքից Կենտրոնում վնասվել են առաստաղները, սակայն սուպերհամակարգչի աշխատանքի վրա դրանք չեն անդրադարձել:
Հիշեցնենք, որ Տյանցզին քաղաքում դյուրավառ նյութերի պահեստում պայթյուններ են որոտացել: Երկրորդ պայթյունից հետո կորել է կապը առնվազն 36 հրշեջների հետ, որոնք եղել են պահեստի ներսում:
Վերջին տվյալներով տեղի ունեցածի զոհերի թիվը հասել է 44-ի:




























