Դմիտրի Մեդվեդեւի գլխավորած ռուսական պատվիրակության՝ Հայաստան կատարելիք այցի ընթացքում, հայ-ռուսական բանակցությունների շրջանակներում, կկայանան Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովի եւ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հանդիպումներ։

Ուլյանովսկի նահանգապետը նախատեսում է քննարկել Հայաստան ՈՒԱԶ ավտոմոբիլների ներկրման ծավալների ընդլայնման նախագիծը, գրում է «Ուլյանովսկ online»-ը։

Համագործակցության այլ առաջարկների թվում է Ուլյանովսկի մարզում «Հայաստան» առեւտրի կենտրոն բացելը։