2010 թ. հունվարի 1-ից օգոստոսի 17-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է սպանության 21 դեպք, բացահայտվել է 17-ը:
Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում բացահայտվել է սպանության փորձի 7 դեպք:
Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք:
Համեմատության համար նշենք, որ 2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրված սպանության 41 դեպքից բացահայտվել է 29-ը, բացահայտվել են նաեւ նախկինում կատարված սպանության 2 եւ սպանության փորձի 8 դեպքերը:




























