Չինական Լenovo-ն, որը մասնագիտացած է համակարգչային տեխնիկայի արտադրության մեջ, մտադիր է ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ կիսամյակում կրճատել իր 3,2 հազար աշխատակցի, որոնք զբաղված են ոչ արտադրական ոլորտում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ընկերությունում աշխատում է 60 հազար մարդ, այսինքն կրճատվելու է հաստիքային աշխատողների ավելի քան 5%-ը։
Ընկերության մաքուր եկամուտը շահույթը ֆինանսական տարվա առաջին եռամսյակում իջել է 51%-ով՝ կազմելով 105 միլիոն դոլար։
«Անցյալ եռամսյակում մենք բախվեցինք վերջին տարիներին շուկայում հավանաբար ամենաբարդ պայմաններին »,- ասել է Lenovo-ի տնօրեն Յան Յուանցինը։ Նա ավելացրել է, որ երկարաժամկետ կայուն աճի համար ընկերությունը պիտի վճռական քայլեր ձեռք առնի բիզենեսի բոլոր ուղղություններով, ինչպես նաեւ կրճատի ծախսերը։





























