Google-ը թողարկել է Android Experiments կայքը, որտեղ կներկայացվեն Android-ի համար ամենաարտասովոր եւ ամենաստեղծագործ հավելվածները։
Ընկերությունը հույս ունի ոչ միայն ուշադրություն հրավիրել Google Play-ի ամենահետաքրքրաշարժ հավելվածների հանդեպ, այլեւ ծրագրավորողներին ցույց տալ, թե ինչ տեսք պիտի ունենա իրոք հետաքրքիր ծրագիրը, փոխանցում է Gazeta-ն։
Ներկայումս կայքում ներկայացված է ավելի քան 20 հավելված, նոր հավելվածների ավելացումը կիրականացնի ադմինիստրացիան։





























