Բրիտանացի գիտնականներին հաջողվել է կենսաբանական օրգանիզմի նման զարգացող ռոբոտներ ստեղծել: Մասնագետների մշակման նկարագրությունը ներկայացված է PLoS ONE ամսագրում հրապարակված հոդվածում:
Քեմբրիջի համալսարանի աշխատակիցները նոր ռոբոտը ստեղծելիս ղեկավարվել են բնության օրենքներով: Բրիտանացի մասնագետները պարզաբանում են, որ ինքնատիպ իրենց մշակման հիմքում «մեխանիկական մայրն» է, որը տեղաշարժվում եւ շարում է խորանարդերը, որոնց ներսում փոքրիկ շարժիչներ կան: Խորանարդիկների միացման արդյունքում ռոբոտ-երեխաներ են կազմավորվում, որոնք ունակ են տեղաշարժվել:
Ըստ Informing-ի, գիտնականները հույս ունեն, որ զարգացող ռոբոտների ստեղծման իրենց մեթոդը հետագայում կարող է օգտագործվել մտածող ռոբոտների ստեղծման գործում, ինչը նրանց կօգնի ինքնուրույն զարգանալ լավագույն ուղղությամբ:





























