Beeline-ը հայտարարում է «Սակագնային խորհրդատու» ծառայության գործարկման մասին: Այսուհետ Beeline բջջային կապի բոլոր բաժանորդները կարող են էլեկտրոնային փոստի միջոցով ստանալ անվճար տեղեկատվություն իրենց համար առավել շահավետ եւ հարմար սակագնային փաթեթի վերաբերյալ:

Խորհրդատվություն ստանալու համար բաժանորդը պետք է իր էլեկտրոնային փոստի հասցեն ուղարկի 2210 անվճար կարճ համարին, որից հետո նա նշված հասցեով կստանա իր համար առավել հարմար սակագնային փաթեթի նկարագրությունը: Սակագնային փաթեթն առաջարկվում է նախորդ ամսվա ընթացքում բաժանորդի կողմից օգտագործված ծառայությունների ծավալի հիման վրա. Beeline ցանցում եւ ՀՀ եւ ԼՂՀ բջջային ու ֆիքսված ցանցերում օգտագործված խոսելաժամանակ, SMS-հաղորդագրությունների քանակ եւ օգտագործված ինտերնետի ծավալ։ 

«Բաժանորդների պահանջները բավարարելու նպատակով մեր ընկերությունն առաջարկում է բազմաթիվ սակագնային փաթեթներ եւ ծառայություններ, որոնցից մեր հաճախորդները գտնում են իրենց համար առավել հարմար տարբերակ: Եթե նախկինում բաժանորդները սակագնային փաթեթն ընտրում էին ինքնուրույն կամ ընկերների եւ հարազատների խորհրդով, ապա այժմ «Սակագնային խորհրդատու»-ն պատրաստ է այս ամենն իրականացնել Beeline-ի բոլոր հաճախորդների համար` առաջարկելով ամենաշահավետ սակագնային փաթեթը, - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: