Ռուսաստանը հավասարության պայմաններում է կառուցում իր գործընկերների հետ հարաբերությունները։ «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում նման համոզմունք է հայտնել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Օստրովսկին։

Նրա խոսքով, Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության երկարաձգումը կնպաստի տարածաշրջանային կայունությանը եւ չի վնասում Ադրբեջանի շահերին։ Իր խոսքում, Օստրովսկին  Ադրբեջանին Ռուսաստանի եւս մեկ «ռազմավարական» գործընկեր է համարել տարածաշրջանում։

Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանը, պահպանելով իր ռազմական ներկայությունը Կովկասում, հաստատում է տարածաշրջանային գերտերության իր կարգավիճակը։