Շվեյցարիայի կառավարությունն աջակցել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը, հաղորդել է Շվեյցարական հեռագրական գործակալությունը (ATS):
Այդ որոշումն, ավելի շուտ, կրում է ձեւական բնույթ, քանի որ Շվեյցարիան նախկինում էլ կատարում էր ՄԱԿ Աանվտանգության խորհրդի բանաձեւի որոշումները: Այսպես, Իրանի 36 քաղաքացիների մերժել են շվեյցարական վիզա տրամադրել: Իրանական 40 ձեռնարկությունների եւ մեկ մասնավոր անձի միջոցները սառեցվել են շվեյցարական բանկերում:
Ներկայումս Շվեյցարիայում սառեցվել է իրանցիներին պատկանող 1,5 միլիոն ֆրանկի հաշիվներ:
Բացի այդ, երկիրը վաղուց արդեն սպառազինություն չի առաքում Իրան:




























