Twitter սոցիալական ցանցը հայտարարել է անձնական հաղորդագրությունները 140 նիշերի շրջանակում սահմանափակելու կանոնը հանելու մասին: Այս մասին ասվում է կայքի բլոգում:

«Մենք  այսօրվանից կսկսենք փոփոխություններ կիրառել twitter.com -ում, TweetDeck-ում եւ Twitter for Mac-ում՝ Android եւ iOS հավելվածների համար: Դա առաջիկա մի քանի շաբաթներին կշարունակվի ողջ աշխարհում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նախկինում Twitter-ի գլխավոր տնօրեն Դիք Կոստոլոն չէր բացառել, որ մեկ հաղորդագրության առավելագույն երկարությունը կարող է ավելանալ: