BBC հեռուստառադիոընկերությունը ներողություն է խնդրել իր հեռուստադիտողներից անպարկեշտ ժեստի համար, որը ցույց է տվել եղանակի տեսության հաղորդավարն ուղիղ եթերում: Թոմաշ Շաֆերնակերը միջնամատ է ցույց տվել նորությունների թողարկման հաղորդավարին:

Դա արվել է կադրից դուրս, սակայն տեսախցիկը միացել է Շաֆերնակերի վրա, եւ նրա ժեստը տեսել են հեռուստադիտողները: