Ֆրանսիական Մոնպելյե քաղաքում բացվել է «20-րդ դարի մեծերի» հուշարձանախումբը, որում ընդգրկվել են Վլադիմիր Լենինը, Ուինսթոն Չերչիլը, Շառլ դե Գոլը, Ֆրանկլին Ռուզվելտը եւ Ժան Ժորեսը:
Հուշարձանախմբի պաշտոնական բացումը ծրագրվում է սեպտեմբերի կեսին: Բացի վերոնշյալ անձանցից, Մոնպելյեում կհայտնվեն Հնդկաստանի անկախության մարտիկ Մոհանդաս Գանդիի, Իսրայելի առաջին վարչապետ Գոլդա Մեյրի, ՉժՀ հիմնադիր Մաո Ցզեդունի, ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի եւ Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերի արձանները:
Հուշարձանները տեղադրվելու են Մոնպելյեի քաղաքապետ Ժորժ Ֆրեշի նախաձեռնությամբ: Յուրաքանչյուր արձանի արժեքը 200 հազար եվրո է:




























