Ոստիկանության աշխատակիցները Երեւանի «Վերնիսաժ» տոնավաճառի տարածքում տեղակայված սկավառակների վաճառակետի վաճառողներ, 23-ամյա Տիգրան Ա.-ից եւ 26-ամյա Արսեն Ս.-ից վերցրել են սեռական հարաբերության տեսարաններով DVD ֆորմատի 31 տեսասկավառակ` հետագա փորձաքննություն անցկացնելու նպատակով:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ Տիգրան Ա.-ն եւ Արսեն Ս.-ն այդ սկավառակները իրենց անձնական համակարգիչներով ու տպիչով պատրաստել եւ վաճառել են` սկավառակը 500 դրամով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում` Տիգրան Ա.-ն իր բնակարանից ներկայացրել է Pentium4 intel համակարգչի պրոցեսոր եւ պոռնկագրական բնույթի 21 տեսասկավառակ, իսկ Արսեն Ս.-ն` մեկ այլ պրոցեսոր եւ Canon տեսակի տպիչ սարք, որոնց կոշտ սկավառակների վրա առկա էին սեռական հարաբերության տեսարաններով տեսաֆիլմերի պարունակությամբ ֆայլեր։ Ըստ վերջիններիս հայտարարության` իրենք այդ ֆիլմերը բեռնավորել էին ինտերնետային կայքերից:
Օգոստոսի 12-ին ստացված փորձագիտական եզրակացությամբ` Տիգրան Ա.-ի, Արսեն Ս.-ի սկավառակները պարունակում են պոռնկագրական բնույթի տեսանյութեր, Տիգրան Ա.-ի եւ Արսեն Ս.-ի կողմից ներկայացված համակարգչի 2 կոշտ սկավառակների վրա նույնպես ամրագրված են պոռնկագրական բնույթի ֆիլմեր։
Կատարվում է քննություն


























