Չինական QQ մեսենջերն ամսական իր այցելուների թվով առաջին տեղում է հայտնվել, հաղորդում է Bloomberg-ը:

Tencent կորպորացիային պատկանող QQ-ի այցելուների թիվն ամսական հասել է  843 մլն-ի: Երկրորդ տեղում Facebook-ին պատկանող Whatsup մեսենջերն է, որից օգտվում է օրական 800 մլն օգտատեր: Երրորդ տեղում Facebook Messenger-ն է՝ 700 մլն այցելուներով, հաղորդում է Gazeta-ն:

Միաժամանակ օգտատերերի առավել մեծ աճ է ունեցել չինական WeChat մեսենջերը, որը վերջին եռամսյակում իր լսարանը մեծացրել է 37 տոկոսով եւ հասել ամսական 600 մլն ցուցանիշի: