Օգոստոսի 18-ին Պյատիգորսկում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժած 2 հայերի տեղափոխել են Մոսկվա` բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Պյատիգորսկի ադմինիստրացիան հրապարակել է ահաբեկչությունից տուժածների ճշտված ցուցակը: Վերջին տվյալներով, պայթյունի հետեւանքով, տուժել է 30 մարդ, հիմնականում Պյատիգորսկի բնակիչներ:
Տուժածների ցուցակում կա 7 հայ. 22-ամյա Էդվարդ Էդվարդի Ավանեսով, 25-ամյա Արթուր Յուրիի Հայրապետյան, 29-ամյա Միխայիլ Վլադիմիրի Հայրիյան, 19-ամյա Գրիգորի Հայկազի Բաբաջանյան, 28-ամյա Շուշանիկ Սերգեյի Մանուկյան, 33-ամյա Արմենուհի Ալբերտի Մուրադյան, 21-ամյա Լիանա Հովհաննեսի Ստեփանյան:
Պայթյունը քաղաքի կենտրոնում որոտացել է ժամը մոտավորապես 16:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 17:30-ին) Կիրովի փողոցում: Պայթել է սրճարանի մոտ կայանած մեքենան, որում եղել է պայթուցիկ սարք: Հարուցվել է քրեական գործ երեք հոդվածներով, այդ թվում նաեւ «ահաբեկչություն» հոդվածով:



























