ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը Trump Organization-ի անունից հազարավոր դոմեններ է գնել, որոնք կարող են վիրավորել իր ընկերությունները, մթերքները եւ անձամբ իրեն, հաղորդում է Business Insider-ը:
Գնված դոմենների շարքում են հայտնվել TrumpIsFired.com-ը, IHateTrumpVodka.com-ը, ImBeingSuedByTheDonald.com-ը եւ NoMoreTrump.com-ը, հաղորդում է Gazeta-ն:
Ընդհանուր առմամբ, միլիարդատերը 3153 վիրավորական վեբ-հասցեներ է գնել: Միաժամանակ դրանցից ոչ բոլորը գործող կայքեր ունեն, բայց Trump Organization-ում կարծում են, որ վիրավորական անվանումները կարող են վնասել Թրամփի բիզնեսին:





























