Lenovo–ն իր նոթբուքերից կհեռացնի այն ծրագիրը, որը թույլ է տալիս ավտոմատ տեղակայել կողմնակի հավելվածները եւ կարող է վերականգնվել համակարգի վերատեղակայումից հետո, հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը։
Այս ծրագիրը հեռացնելու համար նհրաժեշտ է վերբեռնել համակարգչի բազային համակարգի` BIOS–ի թարմացումները, ինչը թույլ կտա ազատվել Lenovo Service Engine (LSE) գործիքից։ Հենց LSE–ն էր պարունակում այն սկրիպտը, որը թույլ էր տալիս առանց օգտատիրոջ իմացության տեղակայել ծրագրեր, հաղորդում է Gazeta–ն։
«Lenovo Service Engine–ի անվտանգության համակարգում խոցելիություն է հայտնաբերվել։ Lenovo–ն Windows 7, 8, 8.1, 10– համար թողարկել է BIOS–ի թարմացումներ, որոնք անջատում են Lenovo Service Engine–ը, եւ գործիք, որը հեռացնում է համակարգում պահպանված ֆայլերն ու ծառայությունները», – ասվում է հայտարարությունում։





























