Օգոստոսի 14-ին հանկարծամահ է եղել Շիրակի թեմի Սբ Նշան եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տեր Զգոն քահանա Անտոնյանը:

Տեր Զգոնի վերջին օծման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 16-ին` Գյումրիի Ս. Նշ ն եկեղեցում:

Տեր Զգոն քահանա Անտոնյանը (ավազանի անունը Հովհաննես) ծնվել է 1961թ. օգոստոսի 12-ին Երեւանում: 1968-1978թթ.սովորել է Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 միջնակարգ դպրոցում: 1983-1988թթ. ուսանել է Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, իսկ հետագայում Բուենոս Այրեսի UCA համալսարանում:

1989թ. մայիսի 8-ին` ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ: 2002թ. ապրիլի 28-ին` ձեռամբ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ հոգեւորական: 2002թ.-ից ծառայության է կոչվել Շիրակի թեմում: