Հնդկաստանում հորդառատ անձրեւների հետեւանքով դպրոցի շենք է փլվել, որի արդյունքում, տարբեր տվյալներով զոհվել է 17 կամ 18 երեխա:

Ըստ տեղական լրատվամիջոցների, փրկարարները շարունակում են որոնումները, քանի որ փլատակների տակ կարող են դեռեւս կենդանի մնացած երեխաներ լինել:

Հորդառատ անձրեւները սողանքի պատճառ են դարձել, ինչի հետեւանքով հողը հոսել ու ծածկել է դպրոցը: Հսկայական քարերը հարվածել են շենքի տանիքին, սյուները չեն դիմացել եւ շենքը փուլ է եկել, իր տակ թողնելով շենքի ներսում գտնվող բոլոր երեխաներին: Գրում է lifenews-ը:

Ողբերգությունը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիսում գտնվող  Ուտարակհանդ նահանգում: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Դեռեւս փլատակների տակ են մնում ավելի քան 20 երեխաներ: