Լիովին հնարավոր է, որ Իրանում ամուսնական դավաճանության համար մահապատժի դատապարտված կինը ոչ միայն խուսափի քարկոծումով մահապատժի ենթարկվելու հեռանկարից, այլեւ ազատություն ստանա: Նման տեսակետ է հայտնել երիտասարդ կնոջ դատապաշտպանը:
Նրա խոսքով, Իրանի իշխանություններն ունակ են փոխել դատարանի վճիռը, ինչպես դա արվել է 7 այլ կանանց պարագայում, որոնց նույնպես դատապարտել էին մահապատժի` քարկոծման ճանապարհով:
Ներկայումս քարկոծումը որպես դաժան պատժաձեւ, փոխարինվել է կախաղանով: Այդ կանայք դեռեւս հնարավորություն ունեն կենդանի մնալու, թեեւ Իրանում ամուսնական դավաճանության համար մահապատիժ է նախատեսված: Հաղորդում է isra.com-ը:




























