Սպիտան Տունը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերի վերջին զինվորական բրիգադը դուրս է գալիս Իրաքից: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւս հայտարարել էր, որ մինչեւ օգոստոսի 31-ը ամերիկյան զորքերը պետք է դուրս գան Իրաքից:
Իրաք ներխուժելուց 7 տարի անց ամերիկյան զինվորականները լքում են այն: ԱՄՆ բանակի երկրորդ հետեւակային դիվիզիայի 4-րդ բրիգադի տեխնիկան ու անձնակազմը ուղղություն են վերցրել դեպի Քուվեյթ: Չորս հազար զինվորականներից բաղկացած զորամիավորումը արդեն հատել է Արաբական էմիրությունների սահմանը:
«Մենք ավարտում ենք պատերազմը, բայց մեր աշխատանքն Իրաքում չի ավարտվում»,- ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին, հաղորդում է BBC-ն:
Իրաքում կարճ ժամանակով կմնան միայն մի քանի հարյուր ամերիկացիներ, որոնք պետք է լուծեն ամերիկյան զորքերի դուրսբերման հետ կապված ադմինիստրատիվ եւ տեխնիկական հարցեր:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել Իրաքում ծառայող ամերիկացիներին: Պենտագոնի հաշվարկներով, Իրաքում 7 տարվա ընթացքում ԱՄՆ զիված ուժերը կորցրել են 4, 415 հազար մարդ:




























