Օդեսայում շրջվել է ուղեւորատար ավտոբուսը: Նախնական տվյալներով, պատահարի արդյունքում մահացել է մի երեխա՝ 9-11 տարեկան: Բացի այդ, շտապօգնության մեքենան հիվանդանոց է տեղափոխել յոթ տուժածների:

Ականատեսների վկայությամբ «Բոգդան» ուղեւորատար ավտոբուսը շարժվել է Պերեսիպյան կամրջով, սակայն շրջվել է եւ գլորվել:

Պետավտոտեսչությունը տեղի ունեցածը չի մեկնաբանում, միայն ասում է, թե «իրավիճակը լուրջ է»: