Կես դար առաջ երկու սիրունիկ փողոցային շնիկներ՝ Բելկան եւ Ստրելկան ուղեւորվեցին տիեզերք՝ չկասկածելով, որ իրենց անունն են գրում համաշխարհային տիեզերագնացության պատմության մեջ: 1960 թ. օգոստոսի 9-ին «Վոստոսկ» տիեզերանավի նախատիպով նրանք թռան տիեզերք, մեկ ամբողջ օր անցկացրին անօդ տարածությունում եւ բարեհաջող վերադարձան տուն:
Բելկան եւ Ստրելկան մտնում էին քառոտանի տիեզերագնացների ջոկատի մեջ, որը ստեղծվել էր 1951թ. Սերգեյ Կորոլյովի հրամանով: Նախքան առաջին մարդուն տիեզերք ուղարկելը, գիտնականները պետք է համոզված լինեին, որ կենդանի օրգանիզմները կարող են դիմանալ տիեզերական տարածություններում:
Սերունդները չեն մոռացել քառոտանի տիեզերագնացներին: Մոսկվայի հյուսիսում հայտնվել է առաջին տիեզերագնացի՝ Լայկայի երեքմետրանոց արձանը: Այդ շնիկն իր կյանքը դրեց գիտության համար: Իսկ Բելկային եւ Ստրելկային հավերժացրին նրանց մասին նկարահանված մուլտֆիլմով:




























