ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հատուկ ժամանակավոր գրասենյակ է ստեղծել ԱՄՆ պետքարտուղարության կազմում` Պակիստանին եւ Աֆղանստանին օգնություն ցուցաբերելու համար:

«Գրասենյակի խնդիրն է լինելու աջակցել Պակիստանին եւ Աֆղանստանին՝ իրացնելու նրանց գործադիր իշխանությունն ամրապնդելու ծրագիրը, որպեսզի այդ երկրները ավելի լավ դիմակայեն ահաբեկչությանը, նաեւ արդյունավետ ապահովեն ԱՄՆ-ի ներկայությունը երկու երկրներում»,- ասված է հրամանի տեքստում:

Օբաման նշել է, թե գրասենյակը ստեղծվելու է ժամանակավոր հիմունքներով, իսկ այն ղեկավարելու է պետքարտուղարի նշանակած տնօրենը: