Ամերիկյան գիտնականներին հաջողվել է հետաքրքիր բացահայտում կատարել: Նրանք պարզել են, որ ձմռան քնի ընթացքում արջերը կարող են արձագանքել իրենցից շատ մոտ անցնող անօդաչու թռչող սարքերին:
Նախկինում այս սարքերը հազվադեպ էին օգտագործվում՝ բարձր գնի պատճառով, սակայն վերջին շրջանում ավելի մեծ տարածում ունեն: Գիտնականները դրանք օգտագործում են՝ դժվար հասանելի վայրերում կենդանի բնությունն ու տեղի բնակիչներին ուսումնասիրելու համար:
Վայրի բնության ուսումնասիրության ընթացքում մասնագետները հանգել են եզրակացության, որ անօդաչու սարքերը գազանների մոտ խուճապ են առաջացնում: Արջերն արտաքինից հանգիստ են եւ ոչ ագրեսիվ, բայց իրականում չափազանց նյարդայնանում են: Որպես ապացույց մասնագետները նշում են, որ անօդաչու թռչող սարքի բզզոցի հետեւանքով այս կենդանիների սրտի բաբախյունը 4 անգամ հաճախակիանում է:
Ըստ Planet- today-ի, գիտնականներն այս տվյալները ստացել են կենդանիների վրա տեղադրված սրտի բաբախյունը չափող ցուցիչների եւ GPS վզկապերի օգնությամբ:





























