ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր`օգոստոսի 19-ին մեկնում է 10-օրյա արձակուրդի՝ կնոջ, երեխաների, մամուլի քարտուղարի, անվտանգության աշխատակիցների եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով խորհրդական Ջոն Բրենանի ուղեկցությամբ:

Նախագահը մեկնելու է Մարտաս-Վինյարդ կղզի (Մասաչուսեթս նահանգ):

Ամառային հանգստի համար Բարաք եւ Միշել Օբամաները ընտրել են Blue Heron Farm ֆերման՝ խնձորի այգով, գոլֆի դաշտով, բասկետբոլի հրապարակով, նավակների կառամատույցով եւ տնային կինոթատրոնով: Մարտաս-Վինյարդում Օբամաները հանգստացել են նաեւ անցած տարի:

Առ այսօր Օբամայի բախտը արձակուրդի հարցում չի բերել: Անցած տարվա արձակուրդի ժամանակ մահացավ սենատոր Էդվարդ Քենեդին, իսկ ձմեռային արձակուրդին տեղի ունeցավ Ամստերդամ-Դեթրոյթ չվերթի միջադեպը:

Օբաման աշխատելու է նաեւ արձակուրդի ժամանակ: «Նա Բրենանից ստանալու է հետախուզական տեղեկությունները, մշտապես հետեւելու է տնտեսության եւ այլ ոլորտների վիճակին»,- լրագրողներին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Բիլ Բերտոնը: