Օգոստոսի 19-ին ընդդիմադիր մի շարք կուսակցություններ եւ փողոցային առեւտրականներ բողոքի ակցիա են անցկացնելու Թբիլիսիում նախագահական նստավայրի մոտ՝ պահանջելով վերականգնել առեւտրականների իրավունքները: Այդ մասին Trend-ին հայտնել է ընդդիմադիր Պահպանողական կուսակցության առաջնորդներից մեկը՝ Լաշա Չխարտիշվիլին:
Նա ակնկալում է, որ ակցիան զանգվածային կլինի, եւ դրան կմասնակցեն նաեւ փախստականները, որոնց վերջին օրերին ակտիվորեն դուրս են հանում իրենց զբաղեցրած տարածքներից:
Նախագահական նստավայրի մոտից ցուցարարները երթով կանցնեն Թբիլիսիի քաղաքապետարանի մոտով:




























