Իտալական Lamborghini ավտոմոբիլային կոնցեռնը աշխարհին է ներկայացրել Aventador մոդելի նոր տարբերակի լուսնկարները. Այս անգամ Super Veloce մոդիֆիկացիան: Ավտոմեքենան ռոդսթեր թափքով է: Իտալական սպորտային մեքենան խոստանում է հզորություն եւ քամի մազերի մեջ:
Ներկայացված մեքենան կապույտ կորպուսով է, որը հրաշալի կերպով լրացնում է մուտ տարրերի կոնստրուկցիան:
Aventador SV Roadster-ն ունի կենտրոնում տեղադրված V12 բլոկ, որը SV տարբերակում ունի 750 ձիաուժ հզորություն: Արդյունքում մեքենան 0-ից 100 կմ/ժամ արագություն է զարգացնում 2,9 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 350 կմ/ժամ է:





























