Oգոստոսի 16-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Իրանի միջեւ կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության հարցեր:

Նախարար Վայեզիի խոսքով, հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը Իրանի նախագահ Ռոհանիի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

Դեսպան Թումանյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել Իրանի հետ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ճարտարագիտության ոլորտում եւ ակնկալում է իրանական համապատասխան մարմինների աջակցությունը:

Նախարար Վայեզին իր լիակատար աջակցությունը է հայտնել ՀՀ դեսպանի առաջարկության կապակցությամբ: Նա նաեւ հավելել է, որ Իրանն ունի մեծ փորձառություն հեռահաղորդակցության, արբանյակային, ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու գործում եւ պատրաստ է այդ ուղղությամբ համագործակցել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային այլ երկրների ընդգրկմամբ՝ բազմակողմ ձեւաչափով: