Իրանը պաշտպանում է Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի հարցում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը օգոստոսի 17-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում:

Սիրիայի իրավիճակը քննարկելիս Ռուաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը նշել է, որ Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել. երկրի ճակատագիրը պիտի որոշեն սիրիացիները, առանց արտաքին միջամտության, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք միշտ հանդես ենք եկել այն բանի օգտին, որ Սիրիայի ճակատագիրը որոշեն իրենք` սիրիացիները, առանց դրսից պարտադրված բաղադրատոմսերի, ընդգծել է Լավրովը: Մենք շարունակում ենք կանգնած մնալ Սիրիայի հարցով  ժնեւյան համաժողովի հայտարարության ամուր հողին»:

«Մեր երկրներն ընդհանուր դիրքորոշում ունեն սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ,- ասել է Ջավադ Զարիֆը: Սիրիացիներն իրենք պիտի որոշեն իրենց ճակատագիրը»: