Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են համագործակցել միջուկային Ֆորդո օբյեկտի շուրջ: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Իրանի Արտգործնախարար Ջավադ Զարիֆին: Նման հայտարարությամբ Զարիֆը հանդես է եկել իր ռուսաստանյան գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում:

Պայմանավորվածություններ կան (միջուկային ոլորտում), որոնք մենք կիրականացնենք Վիեննական համաձայնագրին համապատասխան: Դա վերաբերում է նաեւ իզոտոպների արտադրությանը: Ֆորդոյի վերաբերյալ պայմանավորվածության համաձայն, մեր երկրները համագործակցելու են, նշել է Զարիֆը, հաղորդում է Gazeta.ru-ն: