Օգոստոսի 18-ի երեկոյան, իսպանական Թաֆալա քաղաքում տեղի ունեցող ցլամարտի ժամանակ կատաղած ցլերից մեկը դուրս է եկել արենան շրջապատող ցանկապատից եւ հարձակվել հանդիսատեսների վրա։
Աշխատակիցները ցլին կարողացել են վերահսկոողության տակ առնել միայն 15 րոպե անց։ Նրանք սպանել են ցլին։
Դեպքի հետեւանքով տուժել է մոտ 30 հոգի։ Նրանք բոլորը, հիմնականում, ստացել են թեթեւ վնասվածքներ եւ կապտուկներ։ Սակայն 10-ամյա մի տղա ծանր վիճակում՝ բազմաթիվ վնասվածքներով եւ բաց վերքերով տեղափոխվել է հիվանդանոց։ Բացի այդ, ցուլը պոզով հարվածել է մի տղամարդու մեջքի, ում վիճակն անհայտ է:
news.bcm.ru-ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել ռեկորտադորների ելույթի ժամանակ։ Ռեկորտադորները ակրոբատիկ հնարքներ են իրականացնում ցլերի հետ։ Ի տարբերություն կորիդայի՝ այս միջոցառման մասնակիցները զենք չեն օգտագործում եւ ելույթի ժամանակ ցլերին չեն սպանում։




























